Telegram-ի՝ կեղծանունով գրանցվելու գործառույթը շուտով կաշխատի նաև WhatsApp-ում
Նմանատիպ
WhatsApp-ի համար մշակվում է գործառույթ, որը թույլ կտա օգտատերերին՝ ստեղծելու կեղծանուններ, որոնք կբարձրացնեն կոնֆիդենցիալ ինֆորմացիայի պաշտպանությունը։ Այդ մասին հաղորդում է WABetaInfo հարթակը։
Ներկա դրությամբ գործառույթը գտնվում է մշակման փուլում, և այն մշակողները նախատեսում են մինչև պաշտոնական մեկնարկը ամբողջությամբ ավարտել աշխատանքները։
Նշվում է, որ օգտատերերը կկարողանան յուրահատուկ անուններ ընտրել, որոնք կմուտքագրվեն հեռախոսահամարի փոխարեն։
Նշվում է նաև, որ օգտատերերին հնարավոր կլինի գտնել թե՛ հեռախոսահամարով, թե՛ կեղծանունով։
Android-ի, iOS-ի համար գործառույթի գործարկման հստակ ժամկետներ չեն նշվում։ Այն հասանելի է դեռևս WhatsApp-ի բետա տարբերակում։
Նշենք, որ նմանատիպ գործառույթ ունի նաև Telegram-ը։ Այնտեղ ևս օգտատերերը կարող են փակել իերնց հեռախոսահամարները՝ տեսանելի թողնելով միայն կեղծանունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում