Մասկը կստեղծի աշխարհում հզորագույն սուպերհամակարգիչը
Նմանատիպ
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը պատրաստվում է ձեռք բերել արհեստական բանականության ուսուցման՝ աշխարհում ամենահզոր կլաստերը։ Այդ մասին Մասկը հայտնել է X-ի իր էջում արված գրառմամբ։ Նա մանրամասնել է, որ նոր համակարգը թույլ կտա ստեղծելու աշխարհում ամենահզոր ԱԲ-ն՝ բոլոր ցուցանիշներով։ Այդ տեխնոլոգիան, ըստ ամենայնի, կգործարկվի 2024թ․ դեկտեմբերին։
Մասկի խոսքով՝ համակարգը ներառելու է 100 000 H100 արագացուցիչ Nvidia-ից, որոնք հագեցած են սառեցման հեղուկով։ Վերջինն էլ այդ համակարգը դարձնելու է աշխարհում ամենահզոր կլաստերը՝ նախատեսված ԱԲ ուսուցման համար։
Նախագիծը Մասկի՝ «հաշվողական գեգաֆաբրիկա»՝ տվյալների հսկայական կենտրոն ստեղծելու ծրագրի մաս է կազմում, որտեղ պետք է հավաքվի ԱԲ-ով աշխատող սուպերհամակարգիչ։ Այդ ֆաբրիկան, ինչպես հաղորդվում է, կսկսի գործել 2025թ․ աշնանը։
Սուպեր համակարգչի տեղադիրքի մասին ինֆորմացիան պահվում է Մեմֆիսում գտնվող տվյալների կենտրոնում։ Այն, ըստ ամենայնի, զգալիորեն գերազանցում է նմանատիպ այլ համակարգերի։ Որպես օրինակ՝ նշենք, որ Frontier սուպերհամակարգիչը կառուցված է 27 888 AMD արագացուցիչների բազայի վրա, իսկ Aurora սուպերհամակարգիչն օգտագործում է Intel-ի 60 000 արագացուցիչ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում