Դոլարը փոքր-ինչ թանկացել է

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` հոկտեմբերի 28-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.95 դրամով և կազմել 410.24 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.74 դրամով և կազմել 520.88 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կա պերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.09 դրամով` կազմելով 9.64 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը աճել է 1.93 դրամով և կազմել 660.81 դրամ:

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հոկտեմբերի 28-ին կազմել է 16 հազար 206.62 դրամ, արծաթի գինը՝ 226.6 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 526.47 դրամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում