Թուրքիան սկսել է սիրիացի վարձկաններ հավաքագրել

Թուրքիան սկսել է սիրիացի վարձկաններ հավաքագրել

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) աղբյուրները հայտնում են, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմակերպություն որակվող «Քուրդիտանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) դեմ պայքարելու համար Թուրքիայի զինված ուժերը Իրաքյան Քուրդիստանի շրջանում փորձում են ավելացնել սիրիացի վարձկանների թիվը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։


Նշվում է, որ Թուրքիայի իշխանությունները վարձկաններին առաջարկում են բավականին գրավիչ աշխատավարձ՝ 2500-3000 դոլար մեկ վարձկանի համար։

Նաև նշվում է, որ ի տարբերություն նախկինում Ադրբեջանում, Լիբիայում և Նիգերում Անկարայի կողմից սիրիացի վարձկաններին տրվող վճարին, վերոհիշյալ վարձավճարի չափը բավականին բարձր է և դրանով Թուրքիան նպատակ ունի խրախուսել վարձկաններին։

Ըստ SOHR-ի հավաստի աղբյուրների՝ սպասվում է, որ որպես վարձկաններ «Սուլթան Սուլեյման Շահ», «Ալ Համզա» և «Սուլթան Մուրադ» ստորաբաժանումների մոտ 400 սիրիացի մարտիկ կընդգրկվեն այդ շարքերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում