Chrome դիտարկիչն օժտվել է նոր գործառույթներով
Նմանատիպ
Google-ը թարմացրել է ֆայլերի ներբեռնման դեպքում վտանգների հայտնաբերման համակարգը Chrome դիտարկիչում։ Հիմա արդեն դիտարկիչն արդյունավետորեն որոշում է ֆայլերի վտանգավորության աստիճանը և սքանավորում անգամ գաղտանբառով պաշտպանված արխիվը։ Այդ մասին հայտնում է Bleeping Computer հարթակը։
Chrome-ն արդեն ոչ միայն նախազգուշացնում է հնարավոր վտանգի մասին, այլև դասակարգում է այն՝ որպես կասկածելի կամ վտանգավոր՝ կանխելով ֆայլի ներբեռնումը։
Google-ը հավաստիացնում է, որ վտանգի հայտնաբերման հավանականությունը ամպային ներբեռնման դեպքում 50 անգամ մեծանում է։ Օգտատերերը կարող են ստուգել գաղտնագրված ֆայլերը՝ արհեստական բանականության օգնությամբ սքանավորման նպատակով ներմուծելով գաղտնաբառը։
Կսսկածելի ֆայլերը գունանշվում են մոխրագույն եռանկյունով, իսկ բարձր ռիս պարունակող ֆայլերը՝ կարմիր նշանով։ Թարմացումն արդեն բացում է Chrome դիտարկիչի օգտատերերի մոտ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում