Գերմանիան հնարավորություն կտա Ուկրաինային իր զենքերով հարվածել Ռուսաստանի տարածքներին
25/07/2024 21:44
Նմանատիպ
Գերմանիան որոշում է ընդունել Ուկրաինային հնարավորություն տալ իր զենքերով հարվածներ հասցնել Խարկովի մարզին սահմանակից ՌԴ տարածքներին, որպեսզի դժվարացնի Ռուսաստանին խարկովի ուղղությամբ հարվածներ հասցնելը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
«Անհրաժեշտ էր լուծումներ գտնել Խարկովի հետ կապված, որպեսզի Ռուսաստանը չկարողանա օգտագործել սահմանը որպես պաշտպանիչ վահան այս խոշոր քաղաքի դեմ զանգվածային հարվածներ հասցնելու համար», – նշել Շոլցը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում