Եթե հիմա հարցին լուծումը չտրվի, Գազայի 4-րդ պատերազմն է սկսվելու․ Թուրքիայի ԱԳՆ
Նմանատիպ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել Արաբական Միացյալ Էմիրություններում հեռարձակվող «Sky News Arabia» հեռուստաալիքին: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Նա անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում հրադադար հաստատելու նպատակով Իսրայելի հետ տարվող բանակցություններին: Շեշտել է, որ բանակացությունների արդյունքում չի հաջողվել հրադադար ենթադրող համաձայնագրի հասնել, քանի որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այլ ծրագրեր ունի:
«Նեթանյահուն այլ օրակարգ ունի: Պաղեստինում հրադադարը չի համապատասխանում Նեթանյահուի նպատակերին: Թե՛ ամերիկացիները և թե՛ արևմուտքցիներն այս հարցում միակարծիք են»:
Թուրք նախարարը նաև ընդգծել է, որ Պաղեստինի հարցը երկու պետության ստեղծմամբ լուծելու պարագայում Թուրքիան կարող է լինել իրենց իսկ կողմից առաջարկված երաշխավորության մեխանիզմի մի մաս:
Միևնույն ժամանակ Ֆիդանն նշել է, որ եթե հիմա այդ լուծումը չտրվի, առաջիկայում Գազայի 4-րդ պատերազմն է սկսվելու:
«Մենք անընդհատ պատերազմներով ենք զբաղվելու»,- հավելել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում