ChatGPT-ն ներկայացրել է սեփական նեյրոցանցային որոնողական համակարգը
Նմանատիպ
OpenAI ընկերությունն ազդարարել է սեփական որոնողական համակարգի՝ SearchGPT-ի փորձնական տարբերակի գործարկման մասին, որը կայքերից համապատասխան ինֆորմացիան հավաքագրում և պատասխանում է օգտատերերի հարցերին։ Այդ մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ SearchGPT-ն որոնողական համակարգ է, որն օգտագործում է արհեստական բանականությունը՝ տարբեր աղբյուրներից անհրաժեշտ ինֆորմացիան հավաքելու և հակիրճ ներկայացնելու համար։
Ծառայությունը դեռևս հասանելի է սահմանափակ թվով մարդկանց՝ թեստավորողներին, բայց բոլոր ցանկացողները կարող են գրանցվել և մուտքի իրավունք ստանալ՝ հենց որ ծառայությունը հասանելի դառնա։ Հստակ ժամկետ՝ մասշտաբային դառնալու հետ կապված, դեռևս չի հաղորդվում։
The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ OpenAI ընկերությունը խոշորագույն լրատվականների հետ պայմանագիր է կնքել, որպեսզի հասանելություն ունենա իրենց ստեղծած բովանդակությանը։ Գործընկերների շարքում են՝ հանրահայտ Associated Press-ը, Financial Times-ը, Business Insider-ը, Le Monde-ը և այլն։ Նշվում է, որ որոշներին ընկերությունը միլիոնավոր դոլարներ է խոստացել՝ գործարքի դիմաց։
Միևնույն ժամանակ, բազմաթիվ լրատվամիջոցներ լուրջ մտահոգություններ ունեն՝ կապված արհեստական բանականության՝ իրենց բիզնեսին վնասելու հետ։
Հիմնական մտահոգությունը մնում է այն, որ արհեստական բանականությաբ վրա հիմնված որոնողական համակարգերը, ներկայացնելով մարդկանց անհրաժեշտ ինֆորմացիան հակիրճ ու արագ, կնպաստեն, որ վերջիններս չայցելեն լրատվամիջոցների կայքերը, ինչից կընկնի դիտելությունն, ու գովազդատուները կհրաժարվեն համագործակցությունից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում