Փարիզում մեկնարկած Օլիմպիական խաղերի համար կծախսվի շուրջ 11 մլրդ եվրո
Նմանատիպ
Ֆրանսիայում ընթացող Օլիմպիական խաղերի համար պահանջվող բյուջեն գնահատվում է 11 մլրդ եվրո։ Ինչպես գրում է Ouest-France պարբերականը, դա նախատեսվածից կրկնակի անգամ ավել է։
Թերթի տեղեկություններով՝ խաղերի անցկացման համար Փարիզը ներկայացնելիս ընդհանուր բյուջեն, ըստ նախնական գնահատականների, կազմելու էր 6,2 մլրդ եվրո։
Աղբյուրի հետազոտություններով՝ ծախսերի ավելացումը կապված է, մասնավորապես, պետական վճարների ավելացման հետ․ դրանց վրա կծախսվի 4,3 մլրդ եվրո՝ նախատեսված էր 2,3 մլրդ-ի փոխարեն։ Միայն բացման արարողության վրա կծախսվի 122 մլն եվրո։
Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցնող մարզիկների համար նախատեսված մեդալները նույնպես, Տոկիոյի խաղերի համեմատ, զգալի թանկացել են․ ոսկե մեդալի արժեքը մոտավորապես 1000 դոլար է, իսկ Տոկիոյի խաղերի ժամանակ 763 դոլար էր։ Արծաթե մեդալների արժեքը նույնպես բարձրացել է՝ 415 դոլարից հասնելով 473 դոլարի։ Որոշակի նվազել է միայն բրոնզի արժեքը՝ 4 դոլարից դառնալով 3,9։
Հիշեցնենք, որ այս տարի Օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում՝ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում