Տելեգրամում նոր գործառույթներ են ավելացել

Տելեգրամում նոր գործառույթներ են ավելացել

Telegram հարթակը մշակողները թողարկել են մեսենջերի բետա տարբերակը՝ Android հեռախոսների համար։ Թարմացված տարբերակում ավելացվել են գործառույթներ, որոնք շուտով հասանելի կլինեն հավելվածում։ Այդ մասին հաղորդում է «Код Дурова» հարթակը։

Հիմնական փոփոխություններից մեկը մինի-հավելվածների կատալոգը կլինի․ որոնման տեղում կհայտնվի նոր ներդիր՝ մինի-հավելվածների համար, որտեղ օգտատերերը կկարողանան փնտրել վեբ ծրագրեր և խաղեր՝ համապատասխան անվանումը մուտքագրելով։

Telegram-ում վերջերս հայտնված ներկառուցված դիտարկիչը նույնպես կթարմացվի։ Օգտատերերը կկարողանան միաժամանակ բացել մի քանի էջեր, դիտել պատմությունները, ստեղծել էջանշաններ, ինչպես նաև ղեկավարել քեշերը և cookie ֆայլերը։

Օգտատերերը նաև հնարավորություն կունենան իրենց պատմություններում ավելացնելու եղանակին վերաբերող ստիկերներ՝ համապաատսխան ջերմաստիճանով և իրենց պրոֆիլների վիդեոպատմությունների համար ընտրելու շապիկներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում