Թուրքիայի ու Սիրիայի հատուկ ծառայությունները նախապատրաստում են նախագահների հանդիպումը․ ԶԼՄ-ներ
Նմանատիպ
Թուրքիայի ու Սիրիայի հատուկ ծառայությունները վերջին ամսում երեք փուլով բանակցություններ են անցկացրել՝ կապված երկկողմ հարաբերությունների կարգավորման և 2011թ․ հետո երկու երկրների նախագահների առաջին հանդիպման նախապատրաստության հետ։ Այդ մասին հաղորդում է Turkiye թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ի սկզբանե որպես Էրդողանի և Ասադի հնարավոր հանդիպման վայր՝ շրջանառվում էր Իրաքը, իսկ հիմա Անկարան դիտարկում է սահմանային Քեսաբը։
Գործընթացը զարգանում է, երկու երկրների ղեկավարները համատեղ լուսանկար կունենան առնվազն օգոստոսին»,-գրում է թերթը։
Թուրքական ԶԼՄ-ները բազմիցս են գրել մոտակա ժամանակներս Էրդողանի և Ասադի հնարավոր հանդիպման մասին՝ դիտարկելով նաև Մոսկվայի տարբերակը։
ՌԴ նախագահի նախագահի մամուլի խոսնակ Դմիտևի Պեսկովը, մեկնաբանելով Daily Sabah-ի հուլիսի 22-ի հրապարակումը, հաղորդել է, որ Թուրքիայի ու Սիրիայի ղեկավարների միջև կապի ստեղծումը Մոսկվայի օրակարգում է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում