Xiaomi ընկերությունը խելացի մոխրաման է ստեղծել
Նմանատիպ
Xiaomi ընկերությունը Youpin հարթակում Pule խելացի մոխրամանի քրաուդֆանդինգ արշավ է սկսել։ Ինչպես հաղորդում է Ghizmochina պորտալը, Xiaomi-ի ստեղծած խելացի մոխրամանը նախատեսված է փակ տարածքներում օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար։ Այն ի զորու է հեռացնել տհաճ հոտերն ու նվազագույնի հասցնել պասիվ ծխողներին հասցվող վնասը: Ըստ աղբյուրի՝ մոխրամանի մեջ օգտագործված հատուկ մանրաթելային ցանցը կլանում է խեժը և ծխից հեռացնում վնասակար նյութերը:
Մոխրամանն ունի մագնիսական լիցքավորման աջակցություն:
Pule խելացի մոխրամանն ունի մաքրման քառաշերտ համակարգ, որը բաղկացած է պլազմային գեներատորից, HEPA H12 ֆիլտրից, յոդի բարձր բաղադրությամբ ակտիվացված ածխածնի շերտից և կոմպոզիտային ջրի զտիչից:
Խելացի մոխրամանի առանձին տարրերը կարող են մաքրվել և նորից օգտագործվել: Սարքի մարտկոցը բավականին հզոր է՝ առանց վերալիցքավորման կարող է երկարատև աշխատանք ապահովել։ Մարտկոցի սպասվող լիցքաթափման մասին զգուշացնում է մոխրամանի շարժական կափարիչին տեղադրված LED լամպը։
Pule խելացի մոխրամանի գինը քրաուդֆանդինգի փուլում կազմում է 200 յուան՝ մոտավորապես 28 դոլար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում