iPhone-ում առաջին անգամ հայտնվել է զանգը ձայնագրելու հնարավորություն
Նմանատիպ
iPhone-ի iOS 18.1 մոդելի բետա տարբերակում արդեն կա հեռախոսազրույցը ձայնագրելու հնարավորություն։ Apple Intelligence-ի արհեստական բանականության հիման վրա մոդելը մշակողները կարող են ձայնագրել զանգերը։ Այդ մասին հաղորդում է MacRumors հարթակը։
Այն օգտատերերը, որոնք ունեն iOS 18,1 տարբերակն արդեն կարող են զանգի ժամանակ սմարթֆոնի էկրանի վերևի ձախ կողմում սեղմել ձայնագրության կոճակն ու ձայնագրել։ Կոճակին չսեղմելու դեպքում զրուցակիցը ծանուցում կստանա, որ զրույցը չի ձայնագրվում։
Ձայնագրված զրույցը պահպանվում է «Նշումներ» հավելվածում։ Օգտատերերը կարող են բացել ձայնագրությունը և լսել այն, ինչպես նաև տեսնել ամբողջական սղագրությունը կամ ամփոփ տարբերակը, որը ստեղծվել է արհեստական բանականության օգնությամբ։
Աղբյուրը նշում է, որ iOS 18,1-ի օգտատերերը կարող են ընտրել ցանկացած տեքստ iPhone-ում ու ստանալ դրա կարճ նկարագրությունը։
Ներկա պահին Apple Intelligence-ի արհեստական բանականության գործառույթները հասանելի են միայն iOS 18.1 և macOS Sequoia 15.1 մոդելների բետա տարբերակներում ու դեռևս միայն այն մշակողներին։
Ամենայն հավանականությամբ, գործառույթը բոլոր օգտատերերերի համար հասանելի կդառնա այս աշնանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում