Հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումը մեր առաջնահերթություններից է․ Իրանի նախագահ

Հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումը մեր առաջնահերթություններից է․ Իրանի նախագահ

Հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումն Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում է։ Այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ Թեհրանում ունեցած հանդիպման ժամանակ։

«Իրանը կարևոր և կառուցողական դեր է կատարում տարածաշրջանում։ Մենք շատ ուրախ ենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են բարեկամական մթնոլորտում»,-Փեզեքշիանի խոսքերը փոխանցում է ТАСС գործակալությունը։

Հիշեցնենք, որ Իրանում ընթանում է նորընտիր նախագահ Փեզեքշիանի երդմնակալության արարողությունը, որին, ըստ ամենայնի, 80 երկրների ներկայացուցիչներ են մասնակցում։ Իրանում է նաև հայկական պատվիրակությունը՝ վարչապետի գլխավորությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում