Արևմուտքը Ռուսաստանին կհարվածի Հայաստանի միջոցով․ թուրք պրոֆեսոր

Արևմուտքը Ռուսաստանին կհարվածի Հայաստանի միջոցով․ թուրք պրոֆեսոր

ԱՄՆ-ն և ԵՄ-ն ակտիվացնում են Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը Ռուսաստանի դեմ պայքարելու համար: Այս մասին նշել է Անկարայի համալսարանի պրոֆեսոր Յըլդըզ Բոզքուշը «Անադոլու» գործակալությունում տպված իր հոդվածում։

«Բարձրացնելով Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցը՝ Բրյուսելը դրանով փորձում է ազդանշան ուղարկել տարածաշրջանային պետություններին, առաջին հերթին Ռուսաստանին և Իրանին։ Սա նշանակում է, որ ԵՄ-ն, ինչպես և ԱՄՆ-ն, ցանկանում է Հայաստանն օգտագործել որպես պայքարի ասպարեզ», – ասվում է հրապարակման մեջ։

Ինչպես նշել է Բոզքուշը, Եվրամիության երկրները փորձում են Հայաստանին ներգրավել գործընթացների մեջ՝ խոստանալով անդամակցություն ԵՄ-ին և ֆինանսական օգնություն:

Փորձագետը նաև կոչ է արել Ռուսաստանին՝ ուշադրություն դարձնել հայ-ամերիկյան զորավարժություններին, որոնք տեղի են ունեցել հուլիսին: Նրա կարծիքով՝ նման զորավարժություններով ԱՄՆ-ն ցանկանում է «ազդանշան ուղարկել» Մոսկվային։

Վերլուծաբանի խոսքով, այն փաստը, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունում աշխատելու է ամերիկյան ռազմական ներկայացուցիչ, նույնպես խոսում է այն մասին, որ երկու երկրների հարաբերություններում նոր «ռազմավարական ժամանակաշրջան» է սկսվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում