Tesla ընկերությունը մոտ 2 մլն էլեկտրամոբիլ է հետ կանչել

Tesla ընկերությունը մոտ 2 մլն էլեկտրամոբիլ է հետ կանչել

Հունիս ամսին Tesla ընկերությունը ստիպված է եղել վաճառքից հետ կանչել շուրջ 1,85 մլն էլեկտրամոբիլ։ Ինչպես հաղորդում է Ars Technica պարբերականը հետ կանչված մեքենաները  S, X և Y մոդելներ էին, որոնք արտադրվել էին 2020-24թթ․ ընթացքում։

Տեխնիկական խնդիրները, որոնք առաջին անգամ ի հայտ են եկել մարտ ամսին, կապված էին մեքենաների «կապոտի» փականի հետ։ Հետաքննությունը ցույց է տվել, որ խնդիրը կապված է փականի ձևափոխման հետ, որը խանգարում է հաճախորդներին ծանուցում ստանալու՝ «կապոտի» փակ կամ բաց լինելու մասին։

Tesla-ն խնդիրներ է հայտնաբերել նաև Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում, չնայած հայտարարել է, որ դրանք ավելի հազվադեպ են հանդիպում, քան Չինաստանում։ Ընկերությունն առնվազն երեք բողոք է ստացել Ամերիկա հասած Tesla-ներից, բայց դրա հետևանքով վթարի մասին որևէ տեղեկություն չունի։

Ընկերությունը հայտարարել է, որ նշված խնդիրը կլուծվի ծրագրային ապահովումը թարմացնելու դեպքում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում