Երևանում ոստիկանական «Գազել»-ը վրաերթի է ենթարկել անչափահասի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
31/07/2024 12:08
Նմանատիպ
Այսօր՝ հուլիսի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի հաշվեկշռում հաշվառված «Գազել»-ը Արշակունյաց պողոտա-Քրիստափոր փողոցի խաչմերուկում՜ Շենգավիթի դատարանի հարևանությամբՙ վրաերթի է ենթարկել տղա երեխայի։ Այս մասին հայտնում է Shamshyan. com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է իր գործընկերների հետ վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշիկները պայքարում են նրա կյանքի համար։
Աղբյուրի տեղեկություններով՜ վիրավորը Երևանի բնակիչ 17-ամյա Վարդան Մ․-ն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում