Apple-ն իր նեյրոցանցերի աշխատանքի համար օգտվում է Google-ի ռեսուրսներից

Apple-ն իր նեյրոցանցերի աշխատանքի համար օգտվում է Google-ի ռեսուրսներից

Apple ընկերությունն օգտագործում է Google-ի տենզորային պրոցեսորները՝ իր արհեստական բանականության համակարգերի ուսուցման նպատակով։ Ըստ  CNBC-ի՝ միևնույն ժամանակ, բազմաթիվ մրցակից ընկերություններ օգտվում են Nvidia-ի լուծումներից։

Հղում անելով Apple-ի բացատրական գրությանը՝ գրում է, որ լեզվական մոդելների ուսումնասիրման համար ընկերությունն օգտվել է Apple Intelligence-ի արհեստական ինտելեկտի մոդելներից։

Ընկերությունը չի նշում Apple Foundation Model լեզվական մոդելի ուսուցման նպատակով օգտագործվող կոնկրետ արտադրողի անունը, բայց նշվում է «ամպային կլաստերների մասին, որոնք հիմնված են TPU-ի վրա»։ Դա ցույց է տալիս, որ դրանք Google-ի տենզորային պրոցեսորներն են։

Մեծ լեզվական մոդելը, որը նախատեսված է Apple սարքավորումների համար, ուսուցանվել է Google-ի v5p սերիայի 2048 պրոցեսորներից բաղկացած կլաստերների  օգնությամբ։

Google-ն առաջին անգամ ներկայացրել է իր TPU ֆիրմային մոդելները 2015թ․ և դրանք հասանելի դարձրել այլ ընկերությունների համար 2017թ․։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում