Մոսկվան Բաքվին և Երևանին կոչ է անում զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից․ ՌԴ ԱԳՆ
Նմանատիպ
Մոսկվան Բաքվին և Երևանին կոչ է անում խուսափել ռազմական հռետորաբանությունից, գտնել փոխընդունելի լուծումներ, որոնք կնպաստեն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ու զարգացմանը, քանի որ հակառակ մոտեցումը կարող է հանգեցնել էսկալացիայի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը։
Ըստ նրա՝ ՌԴ-ն ամեն ջանք գործադրում է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր վիճահարույց հարցերը շտկվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։
Պաշտոնյան նշել է նաև, որ դրան հասնելու համար ճանապարհային քարտեզ է համարվում եռակողմ ձևաչափի վերագործարկումը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ։
Անդրադառնալով հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հարցին՝ դիվանագետը նշել է, որ երկարամյա հակամարտության արդյունքում երկու կողմերից էլ հազարավոր փախստականներ ու տեղահանվածներ կան։
Խոսելով ՀՀ հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում Արմեն Քոլոյանի ընտրության մասին, Նաստասինը նշել է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն նպատակ ունեն ամենուր հանրային կարծիքն ուղղել ընդդեմ ՌԴ-ի:
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կոնյուկտուրային տրամաբանությամբ են գործում՝ նպատակ ունենալով ամենուր հասարակական կարծիքը տրամադրել ընդդեմ Ռուսաստանի։ Հայաստանի, ինչպես ցանկացած այլ երկրի մեդիա ռեսուրսների վրա Արևմուտքի ազդեցության աճը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել։ Նրանք նաև ցանկանում են նսեմացնել ռուս-հայկական դարավոր բարեկամության և այն օգնության կարևորությունը, որը Մոսկվան ցուցաբերել և տրամադրում է եղբայրական Հայաստանին բոլորովին այլ ոլորտներում»,- ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում