Ինստագրամում ավելացել է օգտատերերի կրկնօրինակները ԱԲ-ով ստեղծելու գործառույթը
Նմանատիպ
Ամերիկյան Meta կորպորացիան Instagram-ում նոր գործառույթ է ավելացրել, որի շնորհիվ օգտատերերը կարող են արհեստական բանականության օգնությամբ ստեղծել սեփական թվային կրկնօրինակները։ Նեյրոցանցը կարող է հաղորդակցվել օգտատերերի հետ՝ ինչպես բլոգեր կամ մեկնաբանություններ թողնելով։
Սեփական անձի թվային կրկնօրինակը ստեղծել օգտատերերը կարող են AI Studio-ի օգնությամբ․ գործառույթն աշխատում է վեբ ինտերֆեյսի օգնությամբ կամ էլ միանգամից հավելվածում՝ արհեստական բանականության հետ երկխոսություն սկսելուց անմիջապես հետո։
Կարելի է արհեստական բանականությունն այնպես կարգավորել Instagram-ում, ավելացնել հղումներ, որոնցով կարելի է կիսվել, ինչպես նաև մատնանշել թեմաներ, որոնցից ցանկալի է խուսափել։
Նոր գործառույթը նաև ինքնապատասխանիչի հնարավորություն է տալիս, կարելի է նշել օգտատերերին։ Meta-ն նաև հնարավորություն է տալիս ստեղծել բոլորովին նոր անհատներ՝ արեհստական բանականության օգնությամբ, որոնց պրոֆիլներով հետո հնարավոր է կիսվել OpenAI-ի խանութում։