Թուրքիայում երաժիշտներն ահաբեկչության քարոզ են արել
31/07/2024 16:48
Նմանատիպ
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Հաքքարի քաղաքի Սյումբուլ թաղամասում տեղի ունեցած հարսանիքին մասնակցած երաժիշտներն ու փեսացուն «կազմակերպությունների քարոզ» անելու կանխավարկածով ձերբակալվել են: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
«Կազմակերպությունների քարոզ» – նկատի է առնվել Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների օգտին քարոզ իրականցնելու գործընթացը:
Նշվում է, որ փեսացուն, ինչպես նաև ցուցմունք տալու համար Հաքարիի նահանգային ոստիկանության վարչություն տեղափոխված նկարահանող խումբն ազատ է արձակվել, սակայն «կոմա օզգյուն» անունով երաժիշտների խումբը տեղափոխվել է դատարանի շենք, իսկ նրանցից 2-ը կալանավորվել է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում