Xiaomi-ն դադարեցնում է 11 մոդելների ծրագրային ապահովումը

Xiaomi-ն դադարեցնում է 11 մոդելների ծրագրային ապահովումը

Xiaomi ընկերությունը հրապարակել է սմարթֆոնների ցանկը, որոնք այլևս ծրագրային ապահովման աջակցություն չեն ստանալու։ Ցանկում ներառված են 11 մոդելներ, որոնցից 5-ը Xiaomi են, 5-ը՝  Redmi։  Եվս մեկ մոդել Poco-ից է։

Ծրագրային ապահովում չեն ունենա հետևյալ մոդելները․

  • Xiaomi 10S
  • Xiaomi 10
  • Xiaomi 10 Pro
  • Xiaomi Mi 10 Ultra
  • Xiaomi 11 Lite 5G
  • Redmi Note 10
  • Redmi Note 10 Pro
  • Redmi Note 10 5G
  • Redmi Note 10T
  • Redmi Note 8 (2021)
  • Poco M3 Pro 5G

Նշված մոդելները թողարկվել են առնվազն երեք-չորս տարի առաջ և, փաստորեն,  այսուհետ որևէ նոր գործառույթ չեն ստանալու, ավելին՝ անվտանգության հետ կապված ևս խնդիրներ կարող են ունենալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում