ԱՄՆ-ն դադարեցրել Է Վրաստանին օգնության տրամադրումը․ Բլինքեն

ԱՄՆ-ն դադարեցրել Է Վրաստանին օգնության տրամադրումը․ Բլինքեն

ԱՄՆ-ն դադարեցնում է Վրաստանին օգնության հատկացումը, բացի այդ Վրաստանի ներկայիս կառավարության գործողություններն անհամատեղելի է համարում ՆԱՏՕ-ին անդամակցության հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Հիշեցնենք, որ մայիսի կեսերին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’ Բրայենը Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Վաշինգտոնը կարող է անձնական պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ղեկավարության նկատմամբ, եթե օտարերկրյա գործակալների մասին ընդունված օրենքը չհամապատասխանի միջազգային չափանիշներին:

Օ’ Բրայենը հավելել էր, որ ամերիկյան կողմը կարող է դադարեցնել ֆինանսական օգնության հատկացումը, եթե ԱՄՆ-ն Վրաստանի իշխանությունների կողմից դիտարկվի որպես հակառակորդ պետություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում