ՔՊ-ն որքան էլ փորձի թաքցնել` մտահոգ է ընդդիմության` սպասվող գործողություններից. «Ժողովուրդ»
Նմանատիպ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ որքան էլ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե որեւէ կերպ չեն «վախենում» ընդդիմության պայքարից, փողոց դուրս եկող ժողովրդից, միեւնույնն է՝ իրենց ներսում շատ մտահոգ են: Ըստ մեր աղբյուրների՝ տեւական ժամանակ է՝ ՔՊ-ն քննարկում է այն հարցը, թե ինչ կարելի է սպասել սեպտեմբերին, քանի որ, մեր տեղեկությունների համաձայն, Բագրատ սրբազանն ասել է, որ սեպտեմբերի 10-ից սկսած՝ թեժ աշուն է սպասվում։
Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները քննարկել են, թե ինչ է պետք սպասել խոստացված «թեժ աշնանից», քանի որ նույն ժամանակահատվածում սկսվում են Ազգային ժողովի աշխատանքները։ Հիմա քայլեր, միջոցներ են ձեռնարկում ամեն բան այնպես կազմակերպելու, որ իրենց աշխատանքը աշնանը չխաթարվի, քանի որ Բագրատ սրբազանին հաջողվում էր փողոցներ փակել, այդ թվում՝ նաեւ Ազգային ժողովի մուտքերը, չնայած այն բանին, որ ոստիկանությունը փորձում էր ապահովել բնականոն աշխատանքը։
Իշխանությունն այդ մտավախությունն ունի եւ ձեռնարկում է քայլեր՝ վատ իրավիճակում չհայտնվելու համար։
Հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ այն իրավիճակն էր ստեղծվել, որ լուսաձայնային նռնակներ կիրառեցին՝ շարժման մասնակիցներին ցրելու համար»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում