Microsoft-ը որոշում է կայացրել հայտնի օնլայն ծառայությունից հեռացնել գովազդները
Նմանատիպ
Microsoft կորպորացիան անսպասելի որոշում է ընդունել՝ Skype-ից ջնջել բոլոր գովազդները։ Ինչպես հաղորդում է The Verge պարբերականը, նոր որոշումը տարածվում է Skype-ի ինչպես դեսկթոփային, այնպես էլ բջջային տարբերակների վրա։
Փոփոխության հեղինակները հայտարարել են ինտերֆեյսի բարելավման, մենյուի օպտիմալացման մասին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ փոփոխությունը հասանելիություն կտա արհեստական բանականության գործիքներին։ Մի շարք հայտնի սխալներ նույնպես ուղղվել են։
Skype-ում գովազդների հեռացումը նշանակում է, որ դրանք այլևս տեսանելի չեն լինելու գլխավոր ինտերֆեյսում կամ էլ ալիքների բաժնում։ Microsoft-ը հայտարարել է, որ ականջալուր լինելով գովազդների բացասական ազդեցության մասին մեկնաբանություններին՝ Skype-ի օգտագործումն ավելի մաքուր ու հարմար է դարձվել»,-գրել է The Verge-ն։
Skype-ն անվճար ծրագիր է։ 2011-ին Microsoft կորպորացիան ձեռք է բերել Skype-ը՝ 8․5 մլրդ դոլարով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում