Մոտ ժամանակներս Apple-ի սարքավորումները հնարավոր է ապակոդավորվեն «սրտի ռիթմով»
Նմանատիպ
Apple ընկերությունը պատրաստվում է իր սարքավորումների կենսաբանական նույնականացման միջոցները ևս մեկով համալրել։ FaceID-ի և Touch ID-ի ներմուծումից հետո փորձարկվում է հեռախոսն ապակոդավորելու ևս մեկ տեխնոլոգիա, որն աշխատում է մարդու սրտի ռիթմով։
Դա ենթադրում է, որ iPhone-ներում ներդրվելու է տվիչ, որը որոշելու է օգտատիրոջ սրտի աշխատանքը։ Դա թույլ կտա նույնականացնել հեռախոսի տիրոջը՝ ընդամենը ձեռքին ունենալով Apple Watch-ը։
Apple-ից օգտվողներն արդեն կարող են ապակոդավորել իրենց Mac-երը՝ կրկնակի սեղմելով Apple Watch-ի կողային ստեղներին։ Դա անելու դեպքում ավտոմատ ներմուծվում է գաղտնաբառը՝ ազատելով օգտատիրոջն այն ձեռքով ներմուծելուց։
Նոր մոդուլը նաև կորոշի օգտատիրոջ տրամադրությունը՝ վերլուծելով էխոսրտագրության տվյալները։
Որոշ դեպքերում էլեկտրոնային սարքավորումը կարող է որոշել օգտատիրոջ էմոցիոնալ վիճակը՝ սրտից ստացվող ազդանշանների օգնությամբ, և տրամադրել համապատասխան տեղեկություն»,-ասված է պատենտի մասին՝ ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում