Mitsubishi-ն միանում է Honda-ին ու Nissan-ին․ համատեղ էլեկտրամոբիլներ կարտադրեն
Նմանատիպ
Ճապոնական Mitsubishi Motors ավտոմոբիլային ընկերությունը միանում է երկու այլ խոշոր ավտոարտադրողների՝ Honda-ին և Nissan-ին՝ ստեղծելով ալյանս ու հիմք դնելով էլեկտրամոբիլների համատեղ արտադրության։ Ընկերությունների տարեկան համատեղ արտադրանքը կազմում է 8 մլն ավտոմեքենա, այսինքն՝ տարեկան արտադրվող մեքենաների թվով ալյանսը ճապոնական շուկայում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ Toyota-ից հետո։ Նշենք, որ Toyota-ն էլ ալյանս է կազմել Daihatsu-ի, Suzuki-ի, Subaru-ի, Mazda-ի и Hino Motors-ի հետ։ Այս ընկերությունները համատեղ թողարկում են տարեկան 16 մլն ավտոմեքենա։
«Երեք ընկերությունների համագործակցությունն առաջ մղելով՝ մենք կարող ենք արագորեն լուծել էլեկտրականացման և արհեստական ինտելեկտի ոլորտում առկա խնդիրները»,-«Honda»-ի նախագահ Տոսիխիրո Միբեն ասել է մամուլի ասուլիսի ժամանակ։
Համաշխարհային ավտոմոբիլային արդյունաբերության՝ դեպի էլեկտրամոբիլների արտադրություն գնալուն զուգընթաց խորանում է այդ երեք ավտոմոբիլային կորպորացիաների համագործակցությունը։ Այսպիսով՝ 2023թ․ Nissan-ն ու Honda-ն վաճառել են ընդամենը 140 հազար ավտոմեքենա և 19 հազար էլեկտրամոբիլ՝ այն դեպքում, երբ Tesla-ն և չինական BYD-ը նույն ժամանակահատվածում վաճառել են՝ համապատասխանաբար 1․8 մլն և 1,57 մլն ավտոմեքենա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում