Թուրքիայում արգելափակվել է Instagram-ը

Թուրքիայում արգելափակվել է Instagram-ը

Թուրքիայում այսօրվանից՝ օգոստոսի 2-ից արգելափակվել է  Instagram սոցիալական ցանցը։ Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այսօր առավոտվանից հնարավոր չէ մուտք գործել սոցիալական ցանց ոչ համակարգչով, ոչ էլ՝ հեռախոսով։

Այդ երկրի Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի հարցերով զբաղվող խորհրդի ներկայացուցիչը հայտնել է, որ սոցցանցն արգելափակվել է Խորհրդի որոշմամբ, բայց կոնկրետ պատճառը չի նշել։

Թուրքական Birgün պարբերականը գրել է, որ այդ որոշումը կարող է կապված լինել Իրանում ավիահարվածից ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահվան հետ կապված ցավակցական ուղերձը սոցցանցի կողմից արգելափակվելու հետ։ Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը երեկ դատապարտել էր  Instagram-ի այդ քայլը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում