Google Chrome-ը համալրվել է արհեստական բանականության գործիքներով
Նմանատիպ
Google-ն ազդարարել է Chrome-ն ամբողջությամբ թարմացնելու մասին։ Թարմացված տարբերակի հիմնական առանձնահատկությունը որոնման համակարգում Gemini արհեստական բանականության գործիքի և Google Lens գործառույթի ներդրումն է։ Այդ մասին ասված է ընկերության բլոգում։
Օգտատերերն արդեն կարող են օգտվել որոնման պատմության նոր ինտերֆեյսից, որն իրենից ներկայացնում է հարցումների ավելի հարմար և հասկանալի մեթոդ։
Google-ի ներկայացուցիչը նշել է, որ արհեստական բանականության շնորհիվ Chrome-ն առաջադրանքների կատարման և ինֆորմացիայի որոնման առումով կդառնա շատ ավելի օգտակար գործիք։
Բացի այդ, Google-ում Google Lens-ի ներդրումը նոր հնարավորություններ է բացում պատկերների ճանաչման առումով։ Օգտատերերը կարող են տեղեկություններ ստանալ լուսանկարի բովանդակության մասին՝ մկնիկի աջ ստեղնի օգնությամբ կամ ընտրելով տեքստից մի հատված։
Google Lens-ին հասանելիություն կարելի է ստանալ հասցեի տողից կամ էլ մենյուից։
Google-ը ներկայացրել է նաև Tab Compare գործառույթը, որն օգնում է գնումներ կատարել։ Նեյրոցանցի օգնությամբ կազմվում է ապրանքների ցանկ, որոնք ներկայացվում են մեկ էջի վրա։ Ընկերությունը դրա առավելությունը համարում է այն, որ մարդիկ հնարավորություն են ստանում համեմատելու գներն ու ընտրություն կատարելու գնումներից առաջ։
Google Chrome-ի նոր գործառույթներն օգտատերերին լիովին հասանելի կդառնան առաջիկա շաբաթների ընթացքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում