Թուրքիայի ներքին գործերի նախարարի շուրջ սկանդալ է հասունանում

Թուրքիայի ներքին գործերի նախարարի շուրջ սկանդալ է հասունանում

Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայայի տան վրա 2 օտարերկրացի է եղել գրանցված: Այս մասին գրում է Ermenibaher.am-ը։

Ժամանակավոր կացության թույլտվություն ունեցող օտարերկրացիների գրանցումն իրականացվել է Անակարայի գաղթականների վարչության կողմից:

Նշվում է, որ օտարերկրացիները, օգտվելով իրավիճակից, դիմել են Թուրքիայում մշտական կացություն ստանալու համար:

Լուրերի համաձայն՝ նրանք եղել են Ղրղզստանի ռազմական դպրոցի ուսանողներ:

Թուրքական ընդդիմադիր լրատվականներում դեպքը հիմնականում վերնագրվել է այսպես. «Անօրինական գաղթի դեմ պայքարող Ալի Յերլիքայայի տնից 2 օտարերկրացի է դուրս եկել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում