Տավուշից Ադրբեջանին փոխանցված տարածքում ականի պայթյունից 4 ադրբեջանցի է վիրավnրվել
02/08/2024 16:02
Նմանատիպ
Սահմանազատումից հետո Հայաստանի Տավուշի մարզից Ադրբեջանին փոխանցված տարածքում տեղի է ունեցել հակահետևակային ականի պայթյուն, ինչի արդյունքում տուժել է 4 ադրբեջանցի:
Այս մասին ասված է Ադրբեջանի գլխավոր դատախազության, պետական սահմանային ծառայության և ականազերծման գործակալության համատեղ հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայող Ահադլի Հայալ Ադինագուլու օղլուն և Ականազերծման գործակալության աշխատակից Մեհդիզադե Աֆիգ Մուշվիգ օղլուն վիրավորում են ստացել ոտքերի շրջանում, ականազերծման աշխատանքների ժամանակ։
Գործակալության աշխատակիցներ Ալեքբարով Էլչին Իլհամ օղլուն և Միրզոև Յավեր Գերայ օղլուն ստացել են բեկորային վնասվածքներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում