Իսրայելը նշել է Գազայի դպրոցին հարվածելու պատճառները

Իսրայելը նշել է Գազայի դպրոցին հարվածելու պատճառները

Իսրայելի պաշտպանության բանակը պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման զինված ներկայացուցիչներին հայտնաբերել է Գազա քաղաքի դպրոցի տարածքում և նրանց ոչնչացնելու նպատակով այդ ուղղությամբ ավիահարվածներ հասցրել։ Այս մասին հայտնել է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը:

«Հիմնվելով հետախուզության տվյալների վրա՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գազայի Շուջիյյա շրջանում գտնվող «Դալալ» դպրոցի տարածքում տեղակայված ահաբեկիչներին։ Այս համալիրն օգտագործվել է «ՀԱՄԱՍ»-ի կողմից որպես թաքստոց՝ հրամանատարների և զինյալների, ինչպես նաև Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակումներ պլանավորելու համար»,-ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ։

Միաժամանակ նշվում է, որ ավիահարվածից առաջ բազմաթիվ միջոցներ են ձեռնարկվել քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելու ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ:

Իր հերթին, Գազայում Պաղեստինյան քաղաքացիական պաշտպանության տվյալներով, իսրայելական օդուժի հարվածների հետևանքով զոհվել է 10 երեխա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում