Ինչ է սպասվում դատական համակարգից հեռացված Աննա Դանիբեկյանի վարույթում գտնվող 200 քրեական գործերին. «Ժողովուրդ»
Նմանատիպ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդեն 17 օր է, ինչ դադարեցվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները, ու դատավորները մտահոգված սպասում են, թե համակարգը լքած դատավորի վարույթում գտնվող շուրջ 200 քրեական գործերը գործող դատավորների մեջ ում, ինչպես են բաշխվելու։ Ասել է թե՝ դատավորը 2 շաբաթից ավելի՝ է հեռացվել է համակարգից, սակայն նրա վարույթով անցնող անձանց ճակատագիրը դեռեւս օդից կախված է մնացել։
Նշենք, որ դատավորի լիազորությունները դադարեցվեցին, քանի որ արդարադատության նախարարության գնահատմամբ՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից՝ հանցանքի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում