Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը չկարողացավ հասնել օլիմպիական բրոնզին
03/08/2024 12:16
Նմանատիպ
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը Փարիզի Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում ուժերը չափել է աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Իսպանիայի ներկայացուցիչ Այուբ Ղադֆա Դրիսիի հետ: Մեր բռնցքամարտիկը, ցավոք, չի կարողացել ապահովել բրոնզե մեդալը՝ չնայած առաջին ռաունդում զգալի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ։
Մեկնարկային մենամարտում Չալոյանը, ով առաջին անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին, 3:2 հաշվով առավելության էր հասել անգլիացի Դելիշուս Օրիի նկատմամբ: