Yerevan
18
+26°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Երևանի մի քանի դպրոցներում կհիմնվեն նոր նախակրթարաններ

Երևանի մի քանի դպրոցներում կհիմնվեն նոր նախակրթարաններ

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական հ. 80, 88, 98, 99, 110, 123, 146, 151 և 167 դպրոցներում կհիմնվեն նոր նախակրթարաններ, հատնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախագիծը Երևանի քաղաքապետարանն իրականացնում է կառավարության նախաձեռնությամբ: Այժմ շինարարական աշխատանքներ են: Նախակրթարաններն իրենց դռները կբացեն սեպտեմբերից: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

««Երևանում այս պահին գործում է 11 նախակրթարան: Դրանց թվին ավելանում է ևս 9-ը: Նոր ուսումնական տարում կունենանք 20 նախակրթարան»,-ասում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը:

«Կրթության զարգացման պետական ծրագրով նախատեսում ենք, որ մինչև 2030 թվականը նախադպրոցական տարիքի երեխաները հարյուր տոկոսով ներգրավված կլինեն նախադպրոցական կրթությունում: Այս ծրագիրը իրականացվում է ոչ միայն պետության, այլև Համաշխարհային բանկի աջակցությամբ»,- ընդգծում է ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը:

Նախակրթարանները 4-6 տարեկան երեխաների համար են: 4-ժամյա ծրագիրը մանկապարտեզների ավագ խմբերին համապատասխան է՝ առանց սննդի ու քնի կազմակերպման: Յուրաքանչյուր խմբում կլինի առավելագույնը 30 երեխա: Դպրոցներն ընտրվել են՝ հաշվի առնելով տարածքների առանձնահատկությունը, մանկապարտեզների առկայությունն ու ծանրաբեռնվածությունը:

Նոր բացվող նախակրթարաններ ընդունվելու համար պետք է ներկայանալ համապատասխան դպրոց և գրանցվել: Տեղերի առկայության պարագայում գրանցումը հնարավոր է ուսումնական ամբողջ տարվա ընթացքում, սակայն, հաշվի առնելով տեղերի սահմանափակ լինելու հանագամանքը՝ ցանկացողները պետք է շտապեն»,- նշված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում