Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին

Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» զորավարժությունները ռուսական գվարդիայի ղեկավարությամբ կանցկացվեն օգոստոսի 14-16-ը՝ Նովոսիբիրսկում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի գվարդիայի մամուլի ծառայությունը։

Գերատեսչությունում նշել են, որ միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Հայտարարությունից պարզ է դառնում, որ Հայաստանը կրկին չի մասնակցելու վերոնշյալ զորավարժություններին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում