Tecno ընկերությունը թողարկել է անլար լիցքավորիչով իր առաջին սմարթֆոնը
Նմանատիպ
Tecno ընկերությունը ներկայացրել է նոր սմարթֆոն՝ Camon 30S Pro-ն, որն ունի անլար լիցքավորիչ։
Հեռախոսի հետ առկա է նաև 15 Վտ հզորությամբ անլար կայան։ Այդ մասին հաղորդում է 91mobile պարբերականը։
Tecno-ի նորամուծությունը՝ Camon 30S Pro-ն, ունի 50 Մպ-անոց տեսախցիկ։
Դիմացի տեսախցիկը ևս 50 Մպ-անոց է։
Շնորհիվ առաջատար ալգորիթմի՝ այս սմարթֆոնով արված լուսանկարների որակը բավականին բարձր է։Դիմացի տեսախցիկը ևս 50 Մպ-անոց է։
Սարքավորման 6,8 դյույմանոց էկրանը պատրաստված է AMOLED տեխնոլոգիայով, ապահովում է 120 Գհ հաճախականություն, իսկ ձայնն ապահովվելու է Dolby Atmos կրկնակի ստերեոդինամիկներով։
Camon 30S Pr-ն ունի 45 Վտ հզորությամբ արագ լիցքավորիչ։ 5000 մԱ*ժ հզորությամբ մարտկոցի շնորհիվ սարքավորումն ամբողջությամբ լիցքավորվում է ընդամենը 55 րոպեում։
Camon 30S Pro մոդելի առանձնահատկությունն արտահայտվում է նաև ոսկեգույն բնական կաշվով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում