Արթուր Դավթյանը՝ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր
05/08/2024 16:33
Նմանատիպ
Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նվաճեց առաջին արծաթը՝ Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերում։
Հանդես գալով հենացատկի եզրափակիչ փուլում՝ սպորտային մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի առաջատարը երկու ցատկերի արդյունքով վաստակեց 14,966 միավոր։
Նշենք, որ Արթուրի նվաճած արծաթե մեդալը Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանի նվաճած առաջին օլիմպիական մեդալն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում