ԱՄՆ-ն կոչ է անում կրկնապատկել հայ-ադրբեջանական հակամարտության լուծմանն ուղղված ջանքերը

Միացյալ Նահանգները հուսով են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններն էլ ավելի կակտիվանան։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Պսակին։

«Կոչ ենք անում բոլոր կողմերին կրկնապատկել ջանքերը բանակցությունների սեղանին և կենտրոնանալ այն ձեռքբերումների վրա, որոնք կարող է բերել խաղաղությունը տարածաշրջանի բնակիչներին», – ասել է Պսակին։

ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել ադրբեջանցի ահաբեկիչների նկատմամբ Արցախի Հանրապետությունում մեկնարկած դատավարությունը։ «Կոնկրետ այդ գործի մասին մենք բավարար չափով տեղեկատվություն չունենք», – ասել է Պսակին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում