Ինչու՞ է Շոյգուն մեկնել Ադրբեջան։ Մեծ Պատերազմի վտանգ տարածաշրջանում
Նմանատիպ
Իսրայելի կողմից Համասի առաջնորդ Իսմայիլ Հանիեյի սպանությունը Թեհրանում լարվածության նոր ալիք է ստեղծել Իրան-Իսրայել հարաբերություններում։ Իսլամական Հանրապետության իշխանությունները նախապատրաստվում են Իսրայելի դեմ պատերազմի՝ խոստանալով վրեժ լուծել Հանիեյի սպանության համար։
Մերձավոր Արևելքում առաջածաց նոր պատերազմի վտանգին զուգահեռ նկատելիորեն ակտիվացել են տարբեր ուժային կենտրոնների գործողությունները տարածաշրջանում։ Միջազգային մամուլի էջերրը ողողված են իրանա-իսրայելական հարաբերությունների վերաբերյալ ԱՄՆ, Եվրոպական երկրների, Ռուսաստանի և այլ կենտրոնների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություներով ու մեկնաբանություններով։
Իսկ նախօրեին Թեհրան է այցելել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Ըստ պաշտոնական տեղեկությունների, այնտեղ նա հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերիի և նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Առավել հետաքրքրական է, որ Թեհրանից անմիջապես հետո Շոյգուն մեկնել է Բաքու։ Իրանական աղբյուրները տեղեկացնում են, որ Շոյգուի նպատակն է նախազգուշացնել Ադրբեջանի իշխանություններին Իրան-Իսրայել հակամարտության ընթացքում Իսրայելի օգտին որևէ քայլ չանել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում