Գուրգեն Արսենյանը վայր է դնում մանդատը
06/08/2024 11:49
Նմանատիպ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը վայր է դնում մանդատը։ ԱԺ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին, որ ստացել են Գուրգեն Արսենյանի կողմից ներկայացված դիմումը՝ պատգամավորական լիազորությունների դադարեցման մասին։
Ինչպես հայտնի է՝ Գուրգեն Արսենյանը կնշանակվի ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Նրա լիազորությունների դադարումից հետո աշնանային նստաշրջանից նրան կփոխարինի Արմենուհի Ղազարյանը, որը նախընտրական ցուցակի 96-րդ համարի ներքո է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում