Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյան ու Մալխաս Ամոյանը վստահ հաղթանակ են տարել գոտեմարտում

Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյան ու Մալխաս Ամոյանը վստահ հաղթանակ են տարել գոտեմարտում

Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, ՕԽ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գերվստահ հաղթանակով է մեկնարկել Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերում:

Ալեքսանյանը 1/8-րդ եզրափակիչում 9:0 հաշվով ժամանակից շուտ առավելության է հասել Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմի նկատմամբ:

Իսկ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը 8-0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յոնի Սարկինենին

Հետևեք մեզ նաև Telegram-ում