Samsung-ը Լեհաստանում էլեկտրամոբիլների մարտկոցների արտադրության գործարան կհիմնի
06/08/2024 13:55
Նմանատիպ
Հարավկորեական Samsung ընկերությունը պլանավորում է Լեհաստանում կառուցել էլեկտրամոբիլների մարտկոցների արտադրության գործարան։ Այդ մասին հաղորդում է Puls Biznesu հարթակը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Samsung SDI-ը՝ Samsung-ի դուստր ընկերությունը, որը զբաղվում է մարտկոցների արտադրությամբ, տարածք է ձեռք բերել Լեհաստանի հյուսիսում։ Տեղական իշխանությունների հետ բանակցությունները սկսվել են 2023թ․ աշնանը, իսկ գործարանի կառուցման վերջնական որոշումը կկայացվի 2025թ․ առաջին կիսամյակում։ Նախագիծը կարժենա 2 մլրդ եվրո։
2023թ․ հունիսին Intel ընկերությունը հաղորդել էր Լեհաստանի հյուսիսում կիսահաղորդիչների հավաքման նախագծում 4,6 մլրդ դոլար ներդնելու պատրաստակամության մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում