Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողների դիեր են հայտնաբերվել

Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողների դիեր են հայտնաբերվել

Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողների դիեր են հայտնաբերվել: Այս մասին ասված է Պետական անվտանգության ծառայության, գլխավոր դատախազության և ԱՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի համատեղ հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ նրանք ադրբեջանական բանակի զինծառայողներ Մամեդով Ֆարիդ Աժդար օղլուի (2003թ. ծնված) և Աբդուլլաև Ֆիրդովսի Մայիս օղլուի (2003թ. ծնված) դիերն են։

Նշվում է, որ Ֆարիդ Մամեդովը և Ֆիրդովսի Աբդուլլաևը 2022 թվականի մարտի 3-ին անհետացել էին Քաշաթաղի շրջանում՝ մի մարտական դիրքից մյուսն անցնելու ժամանակ:

Այժմ պարզվել է, որ ադրբեջանցի զինծառայողները մահացել են ցրտահարումից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում