Տոկիոյի ֆոնդային բորսայում առևտուրը ռեկորդային աճ է գրանցել
Նմանատիպ
Տոկիոյի ֆոնդային բորսայում առևտուրն այսօր ռեկորդային աճ է գրանցել՝ հետ բերելով երեկվա կորցրածի մեծ մասը:
Nikkei ինդեքսը, որն արտացոլում է ճապոնական 225 առաջատար ընկերությունների բաժնետոմսերի գների տատանումները, աճել է 10.23%-ով: Սա Տոկիոյի բորսայի ողջ պատմության մեջ ռեկորդային աճ է, հետևաբար՝ պատմական նաշանակություն ունի:
Միևնույն ժամանակ, երեկ Nikkei-ն նվազել է 12.4%-ով, ինչը բորսայի պատմության մեջ ունեցած ամենամեծ անկումն է։
Տեղացի վերլուծաբանները ռեկորդային աճը կապում են հիմնականում ներդրողների շտապողականության հետ։ Ըստ նրանց՝ վերջիններս ջանում են ձեռք բերել հնարավորիսն շատ բաժնետոմսեր՝ օգտվելով դրանց ցածր արժեքից:
Միևնույն ժամանակ, փորձագետները չեն բացառում, որ Տոկիոյի ֆոնդային բորսայում անկայունություն կարող է նկատվել:
Ուշագրավ է նաև այն, որ ազգային արժույթն է զգալի արժեզրկվել դոլարի համեմատ։ Նշվում է, որ արտաքին շուկաների վրա կենտրոնացած ճապոնական խոշոր կորպորացիաներին դա բավականին ձեռնտու է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում