Կրիպտոարժույթների շուկայում կապիտալիզացիայի անկում է գրանցվել
Նմանատիպ
Աշխարհաքաղաքական իրավիճակի լարվածության աճի՝ մասնավորապես Մերձավոր Արևելքում էսկալացիայի վտանգի պայմաններում՝ ներդրողները վաճառում են ակտիվները։ Կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան մեկ գիշերվա ընթացքում նվազել է 16%-ով՝ հասնելով 1,8 տրիլիոն դոլարի։ Ինչպես գրում է The Block-ը, դա 2022 թվականից ի վեր գրանցված ամենամեծ անկումն է։
Բիթքոյնի գինը նվազել է ավելի քան 15%-ով, իսկ մյուս խոշորագույն կրիպտոարժույթները՝ Ripple-ը, BNB-ն (Binance), Cardano (ADA)-ի, Solana (SOL)-ն, Toncoin (TON)-ը և այլն, նույնպես արժեզրկվել են 17-22%-ով:
Ըստ Coinglass-ի՝ մեկ օրվա ընթացքում կրիպտո թրեյդերները կորցրել են ավելի քան 1 միլիարդ դոլար։ Ethereum կրիպտոարժույթի լիկվիդացիան կազմել է 364 միլիոն դոլար։
Բիթքոյնի գնի նվազման դինամիկան հանդիսանում է ցուցիչ, որն արտացոլում է վերջին 12 ամիսների ընթացքում ակտիվի միջին գինը: Երբ բիթքոյնի գինը հատվում է գնի տարեկան միջին ցուցանիշին, սովորաբար դիտվում է շուկայական տրամադրությունների փոփոխություն։
Այս ցուցանիշը սովորաբար որպես ուղեցույց է ծառայել նրանց համար, ովքեր դրույք են կատարում բիթքոյնի բարձրացման վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում