Երևանցիները բողոքում են աղբակույտերից, իսկ քաղաքային պաշտոնյան պնդում է, թե խնդիրը լուծվել է
Նմանատիպ
Վերջին 15 օրվա ընթացքում անհնար է աղբահանությունից բողոք եղած լինի, քաղաքապետարանի վերջին գործակարգավարականի ժամանակ հայտարարեցինք, որ մեղմելու համար սրվող աղբահանության խնդիրը նոր մեքենաներ ենք ձեռք բերել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասած ասաց ԵԱՍՄ տնօրեն Սաշա Կատվանյանը` ավեալցնելով, թե նոր մեքենաների շահագործման անցնելուց հետո բողոքներ չկան, թե 24 ժամվա ընթացքում աղբը չեն տանում, թեեւ ունեն վարորդների պակաս։
Մինչդեռ` «Փաստինֆոն» տարբեր ահազանգեր է ստանում երեւենցիներից աղբակույտերի մասին, ընդ որում` տարբեր վարչական շրջաններից, այդ թվում` Կենտրոնից, Աջափնյակւց, Մալաթիա-Սեբաստիայից:
Կատվանյանի փոխանցմամբ` այս պահին ավելի շատ մեքենաներ կան, քան վորոդներ, որպեսզի կարողանան պատշաճ շահագործել, թեեւ վարորդների մաքուր աշխատավարձը երիտասարդների համար 280.000 ՀՀ դրամ է, իսկ ավելի մեծահասակների դեպքում աշխատավարձը հասնում է 300.000 դրամի։
Դա պայմանավորված է կուտակային կենսաթոշակային տարիքի տարբերության հետ։Ինչ վերաբերում է տարածված բողաքներին , ըստ Կատվանայանի երբեմն լինում են խնդիրներ, օրինակ ինչ-որ տնտեսվարող առանց ստվարաթղթե արկղերը կտրատելու և ծալելու լցնում է աղբարկղը և այն ավելի վաղ է լցվում:
«Մենք մինչև ամսվա վերջ ստանալու ենք եւս 6 ավտոմեքենա՝ մեծ և փոքր դասի գազելային: Համենայն դեպս, այդպես է խոստացել մատակարարը: Հնարավորություն կլինի բակային տարածքների աղբահանությունն իրականացնել», – ասաց Կատվանյանն`ավելացնելով, որ խնդիրը լուծված է, բայց լիարժեք կլուծվի, երբ վարորդների հարցը ևս կարգավորվի ։
Նշենք, որ Երևանի ավագանու « Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր նաեւ տեսանյութ` Կենտրոն համայնքի Պուշկին փողոցի և Ձորաղբյուրի հատվածում աղբակույտերի մասին վկայող ու սա այն դեպքում, երբ աղբահանության ու սանմաքրման համար 2024թ.ին ավելացվել է նաև բյուջեն՝ 8,7 տոկոսով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում