Արթուր Ալեքսանյանը կպայքարի Օլիմպիական ոսկու համար

Արթուր Ալեքսանյանը կպայքարի Օլիմպիական ոսկու համար
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Փարիզ-2024-ի կիսաեզրափակչում  5:3 հաշվով հաղթելով կուբացի Գաբրիել Ռուսիլոյին՝ դուրս է եկել եզրափակիչ։ Մեր ըմբիշն այսօր կպայքարի արդեն ոսկե մեդալի համար:
Հիշեցնենք, որ Ալեքսանյանը մեկնարկային փուլում  9:0 հաշվով առավելության էր հասել Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 9:5 հաշվով առավելության էր հասել Ուզբեկստանը ներկայացնող, աշխարհի փոխչեմպիոն Ռուստամ Ասակալովի նկատմամբ։
Հայաստանը ներկայացնող մեր մյուս ըմբիշը՝ Մալխաս Ամոյանն էլ  ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում ուժերը չափել է Ճապոնիայի ներկայացուցիչ Նաո Կուսակայի հետ, բայց, ցավոք, չի կարողացել դուրս գալ եզրափակիչ: Այսօր Ամոյանը կպայքարի բրոնզի համար, իսկ մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն է։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում