Օլիմպիական փոխչեմպիոն Արթուր Դավթյանն արդեն Հայաստանում է

Օլիմպիական փոխչեմպիոն Արթուր Դավթյանն արդեն Հայաստանում է

Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության  փոխչեմպիոն Արթուր Դավթյանը և 6-րդ հորիզոնականը զբաղեցրած Վահագն Դավթյանը երեկ վերադարձել են Հայաստան։

«Զվարթնոց» օդանավակայանում Արթուր Դավթյանին դիմավորել են  մեծ շուքով։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին սպորտային մարմնամարզության հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյանը նվաճել է Օլիմպիական արծաթը, իսկ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը սպորտային մարմնամարզության օղակների վարժության եզրափակիչում  զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում