Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակն ազատվել է աշխատանքից
Նմանատիպ
Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակը օգոստոսի 1-ի դրությամբ ազատվել է աշխատանքից: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց Փոքր Վեդի համայնքի ղեկավար Կարեն Ստեփանյանը:
Մենք նաև փորձեցինք տուժած երեխայի ծնողների հետ կապի դուրս գալ, սակայն վերջիններս համայնքի ղեկավարին նշել են, որ որևէ մեկին կոնտակտ չտրամադրեն` ցանկություն չունեն խոսելու:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծի էր ենթարկում երեխային: Միջադեպից հետո ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին էր հրավիրվել մանկապարտեզի տնօրենը, որից ընդունվել էր հաղորդում։
Դաստիարակը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։
Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ուժեղ ցավ կամ ֆիզիկական ուժեղ տառապանք պատճառել):
Հետևեք մեզ նաև Telegram-ում